Մենք հանդիսանում ենք Հայաստանում ֆինանսական նոր բիզնես մոդել ստեղծող առաջին կազմակերպություն
Այժմ մենք հասանելի ենք առցանց:
Մենք ճկուն ենք և պատասխանատու մեր գործընկերների նկատմամբ , ինչպես նաև միշտ պատրաստ ենք առաջարկել և իրագործել լավագույն լուծումներ:
Սմարթ Ջամփ Թիմ
Առաքելություն
Աջակցել ֆինանսաբանկային շուկաների հնարավորությունների ընդլայնմանը, լինել հուսալի և ճկուն գործընկեր ֆինանսական աշխարհում:
Տեսլական
Ապահովել Հայաստանի ֆինանսական հաստատությունների, բիզնես միջավայրի և միջազգային ֆինանսական կառույցների ներդաշնակ փոխհարաբերություններ:
Մեր մոտեցումները
Օրեցօր մենք պարտավորվում ենք լինել վստահելի միջնորդ արդյունավետ և եկամտաբեր ներդրումներ իրականցնելու համար: Սա մեր առանցքային խոստումն է մեր հաճախորդներին և գործընկերներին:
Յուրաքանչյուր տեսակի ներդրումային աջակցման գործընթացում SMARTJUMP-ի թիմը կօգնի գտնել ներդրողների և վարկառուների պահանջներին համապատասխան գործարար կապեր՝ ուղղված սոցիալական, շրջակա միջավայրի և առևտրային նպատակների միջև համապատասխան հավասարակշռության ապահովմանը:
Մենք ցանկանում ենք օգնել վարկառուներին զարգացնել իրատեսական բարելավումների ռազմավարություն, որի միջոցով նրանք դրական և կայուն կերպով կազդեն իրենց վերջնական սպառողների կյանքի որակի վրա:
Ազդեցություն
Մենք համոզված ենք, որ կայուն բիզնեսի ստեղծման համար սոցիալական արդյունավետության կառավարումը նույնքան կարևոր է, որքան ֆինանսական արդյունքը: Այս բիզնես մոտեցումը կարող է հնարավորություն ընձեռել հաստատություններին ավելի լավ հասկանալ իրենց հաճախորդների կարիքները, ինչը իր հերթին կհանգեցնի բիզնեսի զարգացմանը:
Մենք ոչ միայն ցանկանում ենք ապահովել լավագույն ֆինանսական լուծումները ինչպես վարկառուների, այնպես էլ ներդրողների համար, այլև ջանք չենք խնայում սոցիալական, բնապահպանական և կառավարման լավագույն փորձի շարունակական ներդրման միջոցով հավելյալ արժեք ստեղծելու համար: