Բիզնեսի ֆինանսավորման գործիքներ


Կապիտալ Ներդրումներ

Մենք քրտնաջան աշխատում ենք, որպեսզի գտնենք մեր հաճախորդներ բանկերի և միկրոֆինանսական հաստատությունների համար լավագույն տարբերակներ սեփական կապիտալ ներդրողների որոնման մեջ: Նախքան կապիտալի մեջ ներդրող փնտրելը՝ մենք կատարում ենք ընկերության նախնական ստուգում և օգնում ենք այն պատրաստել հնարավոր նոր գործընկերության հետագա ստուգումներին: Այստեղ մենք հաճախորդի ակնկալիքները նոր բաժնետեր ֆինանսական հաստատությունների նկատմամբ կապում ենք հավանական բաժնետիրական ներդրողների տեսլականի հետ: Բաժնետիրական ներդրումներին կարող է նախորդել վարկավորման գործարք, որը հոգատար ղեկավարվում է SMARTJUMP թիմի կողմից: Նոր բաժնետիրական ներդրողը, հանդիսանալով զարգացման հաստատություն կամ հիմնադրամ, կարող է հավելյալ արժեք ստեղծել՝ իր նպատակներով ու առաքելություններով կիսվելու միջոցով, և առաջարկել տեխնիկական և գործնական փորձ:


Սինդիկացված վարկ

Մենք միացնում ենք վարկառուների կարիքները երկու կամ մի խումբ վարկատուների հնարավորություններին, որոնք մասնակցում են սինդիկացված վարկի տրամադրմանը և միասին աշխատում են մեկ վարկառուին միջոցներ տրամադրելու ուղղությամբ:

Սինդիկացված վարկը կարող է տրամադրվել ֆինանսական հաստատությանը կամ անմիջապես անհատական հաճախորդին: Սինդիկացված վարկը հաճախ օգտագործվում է կորպորատիվ ֆինանսավորման համար, ինչպիսին է միաձուլումների, ձեռքբերումների և այլ կապիտալ ծրագրերի ֆինանսավորումը:


ՓՄՁ ֆինանսավորում

SMARTJUMP գործակալությունը պատասխանատու և փորձառու ընկերություն է, որը հնարավորություն է տալիս միջազգային ֆինանսական կառույցներից լավագույն առաջարկներ հավաքել փոքր և միջին ձեռնարկությունների ֆինանսավորման համար: ՓՄՁ ֆինանսավորումը հայաստանյան բանկերի և ՈՒՎԿ-ների կողմից առավել պահանջվող վարկատեսակ է, որի նպատակն է մասնավոր հատվածի հետ աշխատել` ընդլայնելով հայկական շուկայի և հատկապես փոքր և միջին ձեռնարկությունների հնարավորությունները: Առաջարկները կարող են հավաքագրվել ոչ միայն Հայաստանի ֆինանսական հաստատությունների, այլև անհատ հաճախորդների համար: Առաջարկները դասավորված են ըստ ֆինանսական գործիքի տեսակի, արժույթի, մարման ժամանակացույցի և այլ ցուցանիշների՝ կախված ձեր պահանջներից:.


Միկրո ֆինանսավորում

SMARTJUMP գործակալությունը ունի հարուստ փորձ միջոցներ ներգրավելու Հայաստանի ամենակարևոր հատվածներից մեկի` միկրո հատվածի համար, որը ստեղծում է աշխատատեղեր և հավելյալ ֆինանսական հոսք է ապահովում ցածր եկամուտ ունեցող համայնքների համար: SMARTJUMP- ն աշխատում է միջազգային ֆինանսական կառույցների և հայկական շուկայի միջև կապերի ավելացման ուղղությամբ, ինչպես նաև լավագույն միջազգային փորձի հիման վրա իրազեկվածության մակարդակի բարձրացման ուղղությամբ: Շնորհիվ մեր ցանցի, մենք պատրաստ ենք ներդնել միջազգային չափանիշներին համապատասխանող Միջազգային ՖՀՄ-ների և ֆոնդերի միջազգային փորձը` անհրաժեշտության դեպքում նաև նրանց տեխնիկական օժանդակությամբ:


Առեվտրի ֆինանսավորում

Հաշվի առնելով տեղական և միջազգային գործարար միջավայրում գոյություն ունեցող մրցակցությունը և առևտրային գործարքների կարճաժամկետ ֆինանսավորման կարիքները, SMARTJUMP- ն առաջարկում է առևտրի ֆինանսավորման գործիքներ` ակրեդիտիվների, ֆակտորինգի, ներմուծման և արտահանման վարկերի, ինչպես նաև արտահանմանն նախորդող փուլերի ֆինանսավորման համար: Առևտրի ֆինանսավորման գործիքները թույլ են տալիս ֆինանսավորել ներմուծման և արտահանման գործարքներ մասնավոր ընկերությունների համար` սկսած արտասահմանից իր առաջին պատվերը ներկրող փոքր բիզնեսից, մինչև մեծ քանակությամբ ապրանքների ներմուծմամբ կամ արտահանմամբ զբաղվող խոշոր ընկերություններ, ինչպես նաև ծառայություններ մատուցողներ:


Էներգաարդյունավետության եվ վերականգնվող էներգիայի ֆինանսավորում

Էներգաարդյունավետությունը և Վերականգնվող Էներգիան այսօր ամբողջ աշխարհում ներդրումների համար ամենապահանջված ոլորտներից են, քանի որ ծախսերի կրճատումը և ռեսուրսների պահպանումը գերակա են յուրաքանչյուր ընկերության համար, մեծ կամ փոքր: Էներգախնայողության ավելացումը և CO2 արտանետումների կրճատումը Հայաստանի էներգաարդյունավետ ներդրումների միջոցով կխթանի ֆինանսական ինստիտուտների և մասնավոր հատվածի ավելացված արժեքի ստեղծումը: SMARTJUMP- ը կարող է օգնել ինստիտուցիոնալ և մասնավոր հաճախորդներին նպատակային ֆինանսավորում ստանալ գրավիչ պայմաններով: Բացի այդ, մենք կարող ենք առաջարկել անհատական խորհրդատվություն և տեխնիկական օժանդակություն միջոցների առավել արդյունավետ տեղաբաշխման համար:


Վարկեր երիտասարդների համար

Ապագա սերունդների կայունության մեջ ներդնելը շատ կարևոր է, լինի դա կրթություն, բնակարան կամ ավտոմեքենա: Երիտասարդներին ֆինանսավորելու համար SMARTJUMP- ը կարող է առաջարկել ֆինանսական հաստատությունների համար հարմարեցված լուծումներ, որոնք ուղղված են երիտասարդների ֆինանսական պահանջների բավարարմանը: Երիտասարդների վարկավորումը լավ սկզբնակետ է հանդիսանում երիտասարդ սերնդի՝ ֆորմալ ֆինանսական հատված մուտք գործելու համար:


Գյուղատնտեսություն

SMARTJUMP- ը կարող է օգնել ձեզ առաջարկելով ֆինանսավորում գյուղատնտեսական նպատակների համար, ներառյալ գյուղատնտեսության ոլորտի հատուկ ֆինանսական կարիքների համար հարմարեցված վարկային պրոդուկտները, հաշվի առնելով տնկման, բերքահավաքի և վաճառքի ժամանակացույցները: Ֆինանսավորումը կարող է լինել նաև կարճաժամկետ՝ գործառնական ծախսերի ֆինանսավորման համար, իսկ գյուղատնտեսական սարքավորումների համար՝ ավելի երկարաժամկետ: Մենք նաև օգնում ենք գնահատել ագրոբիզնեսի հաճախորդների անհատական կարիքները և գտնել լավագույն ֆինանսական լուծումներ դրանք բավարարելու համար: Դուք կստանաք անհատականացված և արագ արձագանք` հաճախորդների սպասարկման բարձր մակարդակի ապահովման շնորհիվ:


Վարկեր կին-ձեռնարկատերերի համար

Կին ձեռնարկատերերի կողմից ղեկավարած ձեռնարկությունները այսօրվա դրությամբ ցանկացած երկրի տնտեսության զգալի մասն են, այնուամենայնիվ, կանայք կարող են հանդիպել մի շարք խոչընդոտների, որոնք դժվարացնում են վարկեր ստանալու գործընթացը: Այդ խոչընդոտները պետք է հաղթահարել, որպեսզի կանայք կարողանան ստանալ արագ և արդյունավետ ֆինանսական լուծումներ: SMATRJUMP-ը կարող է առաջարկել նպատակային ֆինանսավորման գծեր` գործարար կանանց նոր բիզնեսի ստեղծման և/կամ գոյություն ունեցող բիզնեսի զարգացման համար, ինչպես նաև շրջանառու կապիտալի համար:


Հիպոտեքային վարկեր

Ֆինանսական այնպիսի պրոդուկտներ, ինչպիսիք են բնակարանային վարկերը, կենսական նշանակություն ունեն անհատների և գործարարների համար ակտիվների ստեղծման, եկամուտների ավելացման և տնտեսական սթրեսից խոցելիության նվազեցման համար: Բնակարանային գոտում ֆինանսավորման պակասը լրացնելու և բնակչության կենսամակարդակի բարելավմանը նպաստելու համար SMARTJUMP- ն առաջարկում է հարմար ֆինանսավորում՝ խթանելու հիփոթեքային շուկան և մեծացնելու կառուցապատման և հիփոթեքի ֆինանսավորման հասանելիությունը` օգտագործելով լավագույն համաշխարհային փորձը:

Հայերեն