Ֆինանսավորման ծառայություններ և Խորհրդատվություն
Նախագծերի
կառավարում
ՏՏ Լուծումներ
ՍՄԱՐԹ ՋԱՄՓ-ն առաջարկում է յուրահատուկ, հարմարեցված և բազմակողմանի միջոցների ներգրավման ծառայություններ՝ վարկի կամ կապիտալ մասնակցության ձևաչափով, ֆինանսական հաստատությունների և կորպորատիվ հաճախորդների համար: Հաճախորդի կողմից ներկայացված հայտի հիման վրա մենք կարող ենք նախաձեռնել ֆինանսական միջոցների ներգրավման գործառույթներ ուղիղ նպատակային բանակցությունների, բազմատեսակ կոնֆերանսների և շրջայցերի մասնակցելու միջոցով, ինչը թույլ կտա հաճախորդների պահանջները ներկայացնել ֆինանսավորող ընկերությունների ավելի լայն ցանցին:
Ֆինանսաբանկային ոլորտում միջազգային փորձ ունեցող փորձագետների մասնակցությամբ մեր ընկերությունն առաջարկում է նաև մի շարք ծառայություններ, որոնք ուղղված են բանկերի մրցունակության և ներդրումային գրավչության բարձրացմանը, ներառյալ.
- Գործունեության ուսումնասիրություն և ֆինանսական վիճակի գնահատում` ռազմավարական օտարերկրյա ներդրողներին և վարկատուներին ներգրավելու, ընդլայնում և համախմբում իրականացնելու նպատակով
- Բանակցությունների վարում և պայմանագրերի կնքում միջազգային ֆինանսական հաստատությունների և օտարերկրյա ներդրողների հետ
- Տեղեկատվական տեխնոլոգիաների և ծրագրային ապահովման ապրանքների ներդրում բանկային համակարգում, ինչպիսիք են սքորինգը, թվային բանկինգը և այլն
- Բանկային գործունեության ավտոմատացում
- Ռիսկերի կառավարում
Սմարթ Ջամփ ընկերության հետ դուք կխնայեք Ձեր ժամանակը: Մեր թիմը կստանձնի Ձեր գաղափարները իրականացնելու աշխատանքային գործընթացը համակարգելու պատասխանատվությունը: Սմարթ Ջամփի կողմից առաջարկվող նախագծերի կառավարման ծառայությունները կարող են ներառել`
1. Նախագծի / բիզնեսի վերլուծություն
2. Զարգացման ռազմավարության / բիզնես պլանի ստեղծում
3. Նախագծի իրականացման պահանջների, ժամկետների և ռեսուրսների պլանավորում
Նախագծի կառավարումը կարող է իրականացվել հեռակա կարգով, հավասարաչափ բաշխելով ծրագրի իրականացման համար անհրաժեշտ ժամանակի ճիշտ գնահատումը, ծրագրի ժամանակացույցի և բյուջեի շրջանակներում:
1. Customer Relationship Management solutions and/or integrations (CRM)
2. Customer flow management solution include mobile app
3. Back Office business process automation
4. Scoring platform for loans underwriting
5. Financial management tools with workflow visualization and reporting
6. Security mechanisms implementation
7. LIVE CHAT solutions
8. End-to-end mobile application development
9. Marketing Tools integration for customer behavior analysis
Հաճախորդի հետ փոխհարաբերությունների
կառավարում (CRM)
Բիզնեսի զարգացման
ծառայություններ
Դասընթացներ
Սմարթ Ջամփ ընկերությունն առաջարկում է Հաճախորդների հետ փոխհարաբերությունների կառավարումն ողջ աշխարհով, ինչը հնարավորություն կընձեռի բարելավել Ձեր ծառայությունների մատուցման որակը և կաջակցի Հաճախորդների հետ փոխհարաբերությունների բոլոր փուլերում մասնագիտական և ժամանակային տեսանկյունից: Ձեր կարիքների հիման վրա մեր ընկերությունը կարող է ամբողջությամբ կամ մասամբ վարել հաճախորդների հետ փոխհարաբերությունների գործընթացները, ներառյալ առօրյա փոխհարաբերություններն ընթացիկ Հաճախորդների հետ, ինչպես նաև վաճառքի արշավները և նոր Հաճախորդների ներգրավման այլ գործողությունները:
Նախնական և վերջնական ստուգման շրջանակներում տվյալների հավաքագրումը ծավալուն գործընթաց է, որը ներառում է պոտենցիալ ներդրողի և վարկառուի միջև բոլոր ստանդարտներին և ներդրողների հստակ պահանջներին համապատասխան փոխհարաբերությունների բոլոր փուլերը, սկսած Ճանաչեք Ձեր Հաճախորդի ստուգումից և վերջացրած ընկերության մասին ֆինանսական, ինստիտուցիոնալ և սոցիալական տվյալների հավաքագրմամբ և ներկայացմամբ:
SMARTJUMP- ը համալիր աջակցություն է տրամադրում պոտենցիալ վարկառուին՝ միջազգային չափանիշներին համապատասխան պահանջվող տեղեկատվության ամբողջական հավաքագրման և ներկայացման հարցում: Թարգմանչական ծառայությունները նույնպես հասանելի են թե բանավոր և թե գրավոր հաղորդակցման համար:
ՍՄԱՐԹ ՋԱՄՓ-ն առաջարկում է անհատական և ընդհանուր դասընթացներ ֆինանսական հաստատությունների և կորպորատիվ հաճախորդների համար: Մենք սերտորեն համագործակցում ենք մեր հաճախորդների հետ` յուրահատուկ դասընթացներ մշակելու համար, որոնք բավարարում են նրանց կարիքները և իրական արժեք ավելացնում: Բոլոր դասընթացները նախագծված են մեր փորձառու դասախոսների կողմից և մասնակիցներին տրամադրում են ոչ միայն տեսական, այլև գործնական հմտություններ, որոնք կարող են կիրառվել աշխատանքի ընթացքում: